ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար
07.10.2019 | 14:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացմանը: Նա ելույթի սկզբում թվարկել է տարբեր երկրներում գործունեություն ծավալած հայազգի գյուտարարների ու գիտնականներին, որոնց գյուտերը նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար հարկային արտոնություններ է տալիս տեխնոլոգիական ընկերություններին, որոնք ազատված են շահութահարկից և վճարում են 10% եկամտահարկ: Նրա խոսքով, ոլորտը վերջին 7 տարիներին աճել է 5 անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում: Վարչապետն ասել է, որ Հայաստանը լրջորեն զարգացնելու է նաև կրթությունը: «Մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ, մարդը երբեք չպետք է դադարի սովորել՝ սկսած վարչապետից, վերջացրած համակարգչային օպերատորով: Հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Ազատ, զարգացող, ինքնիշխան ՀՀ-ն դառնում է գրավիչ երկիր տեխնոլոգիական, նորարարական ներդրումների համար», – ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ